
Արսեն Համբարձումյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գարին Յովսեփեան
Արտաշես Վարդգեսի Շահբազյան
Ծնվել է Երևանում 1961 թ․ փետրվարի 18-ին։ 1984 թ․ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ թատրոնի ռեժիսորի մասնագիտությամբ։ 1984 -1986 թվականներին ծառայել է Խորհրդային զինված ուժերում։ 1986-1989 թթ․ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես ռեժիսորի օգնական և ասիստենտ։ 1989 թվականից ներգրավվել է Հայաստանում ՀՅԴ կազմակերպական կառուցի ձևավորման աշխատանքներում։ 1989 թվականից հիմնական գործունեության ասպարեզներից է ՀՅ Դաշնակցության լրատվա-քարոզչական և մամուլի ոլորտը՝ 1991-1984 թվականներին եղել է ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» հայաստանյան պաշտոնաթերթի քաղաքական բաժնի պատասխանատուն, այնուհետև փոխխմբագիրը։ Մշտապես աշխատակցել է ՀՅԴ հայաստանյան և արտերկրի մամուլին։ 1990 թվականից զուգահեռաբար զբաղվել է կուսակցության կազմակերպական աշխատանքներով, բազմիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ղեկավար մարմինների անդամ։ 2007-2012 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թվականից ցայսօր ներգրավված է ՀՅԴ Բյուրոյի լրատվական-քարոզչական աշխատանքներում, 2020 թվականից ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիրն է։ 2022 թվականին ընտրվել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ։ Տարբեր տարիների հայաստանյան գրական մամուլում հրատարակել է իր գեղարվեստական ստեղծագործությունները՝ վեպ, պիեսներ, պատմվածքներ։ Երկու գեղարվեստական գրքի հեղինակ է։ Ամուսնացած է ունի երեք որդի։

