
Գևորգ Ղուկասյան
քաղաքական գիտությունների թեկնածու, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն
2010-2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 2017-2022թթ․՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտուրայում՝ «քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ։
2017-2018թթ․ սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցում։
2023թ․ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Եվրոպայի հայկական լոբբին որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման դերակատար» թեմայով և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2026թ․ օգոստոսից սովորում Հայաստանում Ամերիկյան Համալսարանի թարգմանության հավաստագրային դասընթացում։
2016-2018 թթ․ աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։
2017թ․ վերապատրաստվել է Վիեննայի «Ջոինթ Վիեննա» ինստիտուտում, 2018թ․ աշխատանքային եռամսյա փորձառություն է անցել Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի քարտուղարությունում։
2018-2023թթ․ պարբերաբար վերապատրաստվել և գործուղման է մեկնել Հայ դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակներում, մասնագիտական ուսումնասիրություններ կատարել ՀՅԴ՝ Բոստոնի կենտրոնական արխիվում։
2020թ․ նոյեմբերից ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատուն է։
2025թ․ հունվարից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է։ Դասավանդում է քաղաքական վերլուծություն և կանխատեսում, քաղաքական լոբբինգ, եվրոպագիտություն առարկաները։
2025թ․ հուլիսից «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրենն է։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է միջազգային հարաբերությունների ոլորտը, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ներեվրոպական քաղաքական զարգացումները, լոբբինգի ինստիտուտը, մասնավորապես էթնիկ լոբբինգը, Հայ դատի համակարգի ձևավորումն ու զարգացումը, արդի սփյուռքի փոխակերպումները և ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, քաղաքական արդիականացումը, փափուկ ուժի տեսությունը, բազմամշակութայնությունը, եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի պատմությունն ու ներկա մարտահրավերները և այլն։
Հեղինակ է 6 գիտական և առավել քան 60 հրապարակախոսական հոդվածների։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
