2011 թ. հոկտեմբերի 29-30-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը Երեւանում կազմակերպեց սոցիալ-դեմոկրատիային նվիրված երկօրկա սեմինար: Սեմինարը վարեցին «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի համահեղինակներից Բժշ. Քրիստիան Կրելը եւ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամից Միխայել Ռեշկեն, որին մասնակցում էին խորհրդարանի անդամներ, տնտեսագետներ, քաղաքականության բնագավառի գիտնականներ եւ սոցիոլոգներ:
Քննարկվող հարցերը ընդգրկում էին Սոցիալ-դեմոկրատիայի տեսությունը, Սոցիալ-դեմոկրատիան Եվրոպայում վերջին երկու տասնամյակներում, Սոցիալ-դեմոկրատիայի վերափոխումը Եվրոպայում եւ Սոցիալ-դեմոկրատիայի ակնկալիքները եւ մարտահրավերները Հայաստանում: