Սոցինտերնի փոխնախագահ եւ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը մայիսի 18-19 մասնակցեց Կանանց նվիրված Ազգային Համաժողովին, որը կազմակերպվել է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) եւ USAID-ի կաղմից` Բրիտանական դեսպանատան եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) աջակցությամբ: «Աջակցություն Հայաստանում կանանց մացնակցությանը քաղաքականությանը. Կանանաց համաժողովրդական համաժողովը եւ Կանանց Պլատֆորմը» թեմայով համաժողովի նպատակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կանանց խնդիրներին եւ Հայաստանում ավելացնել կանանց քաղաքական ներկայացվածությունը եւ մասնակցությունը:
Համաժողովին իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 300 կանայք քաղաքացիական հասարակությունից, կառավարությունից, ակադեմիական շրջանակներից եւ քաղաքական կուսակցություններից:
Համաժողովը բացվեց ելույթներով եւ հայտնի ամերիկյան եւ եվրոպական պետական պաշտոնյաների կողմից քննարկումներով: Հիմնական ելույթ ունեցողներն ու փորձագետներն էին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Դեսպան Մերիլ Ֆրանկը (Կանանց Կարգավիճակի հարցերով ՄԱԿ-ի Հանձնաժողովի ԱՄՆ ներկայացուցիչ), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դայանա Ջանսին (նստավայրը Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բրագորոդնա Մինգովա Կրեպիեւան, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, Միսսուրիի Պետքարտուղար Ռոբին Կարնահանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տեղական եւ միաջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում, կին մասնակիցները բաժանվեցին փոքր աշխատանքային խմբերի, որպեսզի ձեւակերպեն Հայաստանում կանանց առնչվող խնդիրների քաղաքական լուծումները: Քննարկումները ընդգրկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են. խմբակցությունների ստեղծում, աշխատանք կուսակցություններում եւ տարբեր ոլորտներում` ի պաշտպանություն գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնությունը, առողջապահությունը եւ հասարակությանը ու տղամարդ քաղաքական լիդերներին խրախուսել պաշտպանելու կանանց քաղաքական իրավունքները: