ԱՂՎԵՐԱՆ – 2011 թ. նոյեմբերի 18-20-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ երիտասարդների համար կազմակերպել է եռօրյա թրեյնինգ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական Միության, “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության եւ Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության 25 անդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:
Թրեյնինգը մասնակիցներին անհրաժեշտ հմտություններով զինեց` հստակեցնելու պատասխանատվության առաջնային բնագավառները եւ իրականացնելու տարբեր միջոցառումներ: Երեք օրերի ընթացքում մասնակիցները անհրաժեշտ գիտելիքներ ստացան, թե ինչպես է կարելի վարել Հայաստանում երիտասարդության գործազրկության թեմայով քարոզարշավը: Նրանց ներկայացվեցին քարոզարշավի հիմքերը, հաջող քարոզարշավի մոդուլները, թիրախային խմբերը եւ ինչպես հասնել նրանց, ռազմավարությունը եւ ռազմավարական գործընկերները, գործողությունների ծրագրումը: