Հրայր Մարուխյան Հիմնադրամը հայտնում է Քոլոլյան Հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնած իր առաջիկա <<Հայրենադարձության պետական նոր ծրագրի մշակումը սփյուռքի Միջին Արևելքի համայնքների համար>> նախագծի մասին: Հաջորդող վեց ամիսների ընթացքում ՀՄՀ-ի փորձագետները կուսումնասիրեն դեպի Հայաստան հայրենադարձության վիճակագրական ցածր տվյալների պատճառները, կլուսաբանեն հաջողակ հայրենադարձների պատմությունները և կքննարկեն Հայաստանի ընթացիկ միգրացիայի օրենսդրության թերությունները: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են օգնել նոր քաղաքականության մշակման հարցում, որոնք ներկայումս գոյություն չունեն: Վերջինս էլ խթան կհանդիսանա դեպի Հայաստան հայրենադարձության տեմպերի զարգացմանը`Միջին Արևելքում հայ համայնքներում տիրող ճգնաժամային իրադրության ներքո: ՀՄՀ-ը հաստատապես համոզված է, որ հայրենադարձության նոր քաղաքականությունը կարող է կենսական դեր ունենալ Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում:
Ծրագիրը ավարտվել է եւ զեկույցը հրապարակվել է 2013-ին։
Ներբեռնել զեկույցի ամբողջական տարբերակը (հայերեն) այստեղ
Ներբեռնել զեկույցի կարճ նկարագիրը (հայերեն) այստեղ
To download the full report (ENG) click here
To download the executive summary (ENG) click here