Հրայր Մարուխյան Հիմնադրամը Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարության ֆինանսական
աջակցությամբ պատրաստեց վեց մասից բաղկացած փոքր հաղորդաշարեր <<Կանայք Հայաստանում>>
վերնագրով, որն իրականացավ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Հաղորդաշարերը լուսաբանում էին հասարակության զարգացման գործընթացում կանանց` անձնական և
հասարակական կյանքում կրած դժվարությունները: Հաջորդիվ դուք կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր
հաղորդաշարի համառոտ լուսաբանմանը, ինչպես նաև դիտել տեսանյութեր առցանց: Այս վավերագրական
նյութի միջոցով ՀՄՀ-ը ներկայացրեց մեր ազգի մի քանի անկոտրուն և ազդեցիկ կանանց, ովքեր, անտեսելով
խոչընդոտները, նոր ճանապարհ հարթեցին ապագա սերունդների համար:
Այս դրվագում երիտասարդ քաղաքական առաջնորդներ Նոնա Օթարյանը, Անահիտ Հարությունյանը,
Մարգարիտա Հակոբյանը և Մարտա Սիմոնյանը լուսաբանում են քաղաքական ոլորտում կանանց ակտիվության
անհրաժեշտությունը: Չորս տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող մասնակիցները քննարկում են
ակտիվություն ցուցաբերելու իրենց դրդապատճառները, ինչպես նաև դեմոկրատիայի և սոցիալիզմի
սկզբունքներից ելնելով քաղաքական ոլորտում կանանց մասնակցության պատճառները:
Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման մեջ կանանց ներգրավումը հաճախ անտեսվում է: Այս
դրվագը լուսաբանում է այն հանգամանքները, թե ինչպես էին զինված սպառազինության ընթացքում կանայք
հաղթահարում տեղափոխության և ընտանիքի կորստի հոգեբանական ազդեցությունը: Այս հատվածում նաև
ներկայացվում է ազատագրական պայքարի հաջողության մեջ կանանց ուղղակի մասնակցությունը:
Խորհրդականները և քաղաքական ակտիվիստները կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում
դիտարկեցին կանանց նկատմամբ բռնությունը: Այս դրվագում ներկայացվեցին այն բոլոր
կազմակերպությունները և ծրագրերը, որոնք իրավական, տնտեսական և հոգեբանական աջակցություն են
ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերին: Մասնակիցները նշեցին օրենքի գերակայության և հանրային
մտածողության կարևորությունը կանանց նկատմամբ իրականացվող բռնության հարցում:
Ներկայումս կանանց վերարտադրողական առողջությունը նույնպես մտահոգիչ հանգամանք է
Հայաստանում: Այս հատվածում առողջապահության փորձագետներ Կարինե Սարիբեկյանը, Սևադա Հակոբյանը,
Անուշ Պողոսյանը և Նելլի Ավագյանը նշում են անպտղության, հղիության ընդհատման վիճակագրական
տվյալների աճի, ինչպես նաև կանխարգելիչ խնամքի բազմաթիվ պատճառները:
Փորձագետներ Կարինե Գույումջյանը, Ալինա Պողոսյանը, Արման Մելքոնյանը և Վարդան Գևորգյանը
քննարկում են կանանց կյանքում մասսայական միգրացիայի ազդեցությունը: Տղամարդիկ մեկնում են երկարատև
աշխատանքի` կանանց թողնելով ընտանիքը միայնակ ապահովելու հոգսը: Ուշադրության են արժանացվում նաև
հասարակության մեջ կանանց դերերի և պարտականությունների փոփոխությունները: Ամուսինների
բացակայության պատճառով կանայք շարունակում են կատարել իրենց ընտանեկան պարտականությունները,
ինչպես նաև այնպիսի հանձնարարություններ, որոնք ավանդաբար իրականացվում են տղամարդկանց կողմից:
Այս դրվագը ներկայացնում է բիզնես վարող և ընտանիքը ֆինանսապես ապահովող հայ հաջողակ
կանանց` նպատակ ունենալով վերացնել մեր ավանդական նահապետական հասարակության մեջ առկա
կարծրատիպերը: Կին ձեռներեցները և կառավարիչները կլոր սեղանի շուրջ քննարկեցին, թե ինչպես են նրանք
դարձել տնտեսական ոլորտի իրավահավասար ներկայացուցիչներ: