Հրայր Մարուխյան Հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ իրականացնելու է <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> դրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են երեք կլոր սեղան քննարկումներ, որոնց մասնակիցների շարքում են լինելու բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության առաջատար մասնագետներ: Վերը նշված քննարկումները հանդիսանալու են ազատ գոտի հասարակական շարժումներից դեպի իրական օրենսդրական փոփոխությունների հանգեցնելու համար: Քննարկման հիմնական թեմաները շոշափելու և ամփոփելու են բնապահպանական նորարարական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը, որը նաև կաջակցի որոշումներ կայացնելու գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Այս ամենի արդյունքում Հրայր Մարուխյան Հիմնադրամը ակնկալում է ձևակերպել և հանրությանը ներկայացնել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը կհանդիսանա բնապահպան ակտիվիստների ուղեցույց, իսկ մյուսը կներառի բնապահպանական նոր քաղաքականության մշակման ձևաչափերը: