Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-13:00 Անի Պլազա հյուրանոցում «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ (Սայաթ-Նովա 19) կազմակերպեց «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II» թեմայով գիտաժողով (գրքի շնորհանդես-քննարկում), որին բացի առաջատար մասնագետներից ու հետազոտողներից, մասնակցեցին նաև «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժանմունքի գլխավոր տնօրեն` Էռնսթ Հիլիբրանդը և Հարավկովկասյան նախագծի համակարգող Միխայել Վայխերթը: Այս ուսումնասիրության նպատակն էր Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի երեք կարևոր բնագավառների՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության առանձնահատկությունների ներկայացումը: Ամեն ոլորտի հետազոտության ներկայացումից հետո մասնակիցները հարց ու պատասխանի ձևով սկսեցին ակտիվ քննարկում: