ՀՄՀ-ն մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիր

2017 թ սեպտեմբերից «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Երեւանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» քաղաքագիտական ուսումնական ծրագիրը: Ուսումնական ծրագրի նպատակը քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ներկայացումը:

Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է ազատ լսարանի ձևաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին և հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով երիտասարդության քաղաքական գիտելիքները:
Ծրագիրն իր մեջ ներառում է՝

1. Հայաստանի արդիական, քաղաքական խնդիրներին առընչվող դասախոսություններ:
2. Քննարկումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ, լուծումների առաջարկություններ

Ծրագրի թեմաներն են՝
1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ
4. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ. ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Նաև կլինեն լրացուցիչ թեմաներ, որոնք կհայտարարվեն դասընթացների ընթացքում:

Դասախոսները կլինեն Հայաստանում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ:

Դասընթացների մեկ փուլի տևողությունը կլինի ութ շաբաթ։ Դասախոսությունները կլինեն շաբաթական երկու օր պարբերականությամբ:

Յուրաքանչյուր դասընթացը կտևի 2 ժամ, երեկոյան ժամերի (18:30 – 20:30)

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Մասնակցության հայտ լրացնելու համար այցելել այս էջը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է սեպտեմբերի 20-ը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ lsaran@maroukhianfoundation.org,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով: