Սեպտեմբերի 22-ին հաջողությամբ մեկնարկեց Քաղաքական դասընթացների ՛Ազատ Լսարան՛ ծրագրի առաջին փուլը:
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Այնուհետև աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների ու տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ դասախոսեց Արգենտինայից ժամանած Բուենոս-Այրեսի Nacional de Lanus համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց ժամանակակից Թուրքիան և հայ-թուրքական հարաբերությունները:
Առջևում մեզ սպասում են նույնքան հետաքրքիր և բազմաբովանդակ թեմաներ:
Մեզ բարի երթ։