«Հրայր Մարուխեան» հիմնադրամի՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկած Քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի առաջին փուլը կավարտվի շուտով: Նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերին 2-ին տեղի կունենան լրացուցիչ թեմաների շուրջ դասախոսություններ։
Նոյեմբերի 25-ի թեման է «Հայ-թուրքական հարաբերություններ — Անցյալ, ներկա, ապագա»։
Դեկտեմբերի 2-ի թեման է «Արցախյան հիմնահարցը — Նախապատմությունը, շարժումը, ազատամարտը, կարգավորման գործընթացները»։
Դասախոսությունները կներկայացվեն նշված օրերին, ժամը 11։00-ից ժամը 16։00, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, ք. Երեւան, Գյուլբենկյան փ. 28։
Երկու լրացուցիչ թեմաների մասնակցության համար պետք է լրացնել այս հայտը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է նոյեմբերի 22-ը։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ lsaran@maroukhianfoundation.org,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով: