Քաղաքական դասընթացների «Ազատ լսարանը» մեկնարկեց Վանաձորում

Սեպտեմբերի 15-ին Վանաձորում մեկնարկեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի արտագնա մարզային ծրագրերի առաջին դասընթացը։

Հանդիպումը բացեց ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Յովսէփեանը։

Դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Կիրո Մանոյանը. ՀՊՏՀ դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, Տ.Գ.Թ., և ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը:

Ծրագրին մասնակցում են տարբեր տարիքային և սոցիալական խմբեր ներկայացնող Լոռու մարզի բնակիչներ։

Ծրագրի նպատակն է տեղի երիտասարդության` Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների խորացումը` նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները։

Ծրագրի թեմաներն են՝
1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ. ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Ծրագրի երկու շրջափուլ արդեն անցկացվել է Երեւանում։

Կիրո Մանոյան
Թադեւոս Ավետիսյան
Արտակ Սարգսյան