Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի վստահորդի

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն իր վստահորդ Ս.Ղ.-ի գործով՝ կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկի մասին Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկելու պահանջով հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել և, որպես այն հիմնավորող փաստական հանգամանք, նշել, որ տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացվել է Դատարան ընդդեմ Սոցիալական ապահովության ծառայության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց, որի ներկայացման համար սահմանված է երկամսյա ժամկետ՝ հաշվարկված վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Հիշյալ ժամկետը բաց էր թողնվել հայցվորի կողմից:

Սակայն դատարանը հաշվի չէր առել այն հանգամանքը, որ գրասենյակի փաստաբանի կողմից ներկայացվել է վերադասության կարգով բողոք, որի մերժման արդյունքում էլ գործը հայտնվել էր դատարանում: Oրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ ամրագրել է, որ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո: Համապատասխանաբար, ՀՀ Վարչական դատարանի որոշումը բողոքարկվել էր Վարչական վերաքննիչ դատարանում:

Այսօր վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հօգուտ ԱԻՊ գրասենյակի վստահորդի:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝

Հեռ՝ 010 42 67 41, 096 99 66 04,
Հասցե ՝ ք. Երեւան, Շենգավիթ, Մանանդյան 20

ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: