Ազատ լսարանային դասախոսություններ եւ քննարկումներ՝ Աղվերանում
ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» թեմայով
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։
Վերլուծության հրապարակման առիթով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարեց. «Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով
Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը:
Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշման ու այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել նորաբաց կենտրոն և անվճար հիմունքներով օգտվել կնետրոնի ծառայություններից:
«Ազատ լսարան» ծրագիրն ամփոփել է առաջին փուլի արդյունքները
«Ազատ լսարան»՝ քաղաքականացված երիտասարդների համար
Երկիր Մեդիայի <<Երկրի Հարցը>> հաղորդում: Հյուրեր` Մարիա Թիթիզյան և Քրիստոֆ Զոփել: Հունիս 11,2012
Ինչպես և սպասվում էր, 2012 թ.-ի հունիսի 11-ին Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբբերտ Հիմնադրամի աջակցությամբ հանրությանը ներկայացրեց “Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան” ընթերցագիրք 2-ի թարգմանությունը, ինչի առիթով Գերմանիայից Հայաստան էր ժամանել տնտեսագետ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոփելը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՄՀ-ի տնօրեն` Մարիա Թիթիզյանի և Քրիստոֆ Զոփելի հարցազրույցը “Երկրի հարցը” հաղորդաշարում:
ՀՄՀ-ի տնօրենի հետ հարցազրույց
ՀՄՀ-ի տնօրեն Մարիա Թիթիզյանը հարց ու պատասխան-ի է նստել ՀՅԴ Շանթ ուսանողական միության ներկայացուցիչ Վաչէ Թովմասյանի հետ: Լսեք, թե ինչպես է նա քննարկում Հայաստանում ստեղծվող և իրականացվող քաղաքական որոշումների մարտահրավերները և ակտիվ քաղաքացիական հասարակության կարևորությունը:
ՀՄՀ-ի տնօրեն Մարիա Թիթիզյանի հետ քննարկում
Այս հարցազրույցում «Civilitas»-ի տնօրեն Սալպի Ղազարյանը, Ալեն Ամիրխանյանը և ՀՄՀ-ի տնօրեն Մարիա Թիթիզյանը քննարկում են վերջերս Հայաստանում տեղի ունեցած բնապահպանական ակտիվության ալիքը` մասնավորապես Մաշտոցի պուրակում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ իրարանցումը:
Լսեք Հայաստանում այդ փոքր շարժման զարգացման հաջողությունների և թերությունների հետ կապված նրանց կարծիքները:
Վեց մասից բաղկացած հաղորդաշարեր` <<Կանայք Հայաստանում>> թեմայով
Հրայր Մարուխյան Հիմնադրամը Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարության ֆինանսական
աջակցությամբ պատրաստեց վեց մասից բաղկացած փոքր հաղորդաշարեր <<Կանայք Հայաստանում>>
վերնագրով, որն իրականացավ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Հաղորդաշարերը լուսաբանում էին հասարակության զարգացման գործընթացում կանանց` անձնական և
հասարակական կյանքում կրած դժվարությունները: Հաջորդիվ դուք կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր
հաղորդաշարի համառոտ լուսաբանմանը, ինչպես նաև դիտել տեսանյութեր առցանց: Այս վավերագրական
նյութի միջոցով ՀՄՀ-ը ներկայացրեց մեր ազգի մի քանի անկոտրուն և ազդեցիկ կանանց, ովքեր, անտեսելով
խոչընդոտները, նոր ճանապարհ հարթեցին ապագա սերունդների համար:
Այս դրվագում երիտասարդ քաղաքական առաջնորդներ Նոնա Օթարյանը, Անահիտ Հարությունյանը,
Մարգարիտա Հակոբյանը և Մարտա Սիմոնյանը լուսաբանում են քաղաքական ոլորտում կանանց ակտիվության
անհրաժեշտությունը: Չորս տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող մասնակիցները քննարկում են
ակտիվություն ցուցաբերելու իրենց դրդապատճառները, ինչպես նաև դեմոկրատիայի և սոցիալիզմի
սկզբունքներից ելնելով քաղաքական ոլորտում կանանց մասնակցության պատճառները:
Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման մեջ կանանց ներգրավումը հաճախ անտեսվում է: Այս
դրվագը լուսաբանում է այն հանգամանքները, թե ինչպես էին զինված սպառազինության ընթացքում կանայք
հաղթահարում տեղափոխության և ընտանիքի կորստի հոգեբանական ազդեցությունը: Այս հատվածում նաև
ներկայացվում է ազատագրական պայքարի հաջողության մեջ կանանց ուղղակի մասնակցությունը:
Խորհրդականները և քաղաքական ակտիվիստները կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում
դիտարկեցին կանանց նկատմամբ բռնությունը: Այս դրվագում ներկայացվեցին այն բոլոր
կազմակերպությունները և ծրագրերը, որոնք իրավական, տնտեսական և հոգեբանական աջակցություն են
ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերին: Մասնակիցները նշեցին օրենքի գերակայության և հանրային
մտածողության կարևորությունը կանանց նկատմամբ իրականացվող բռնության հարցում:
Ներկայումս կանանց վերարտադրողական առողջությունը նույնպես մտահոգիչ հանգամանք է
Հայաստանում: Այս հատվածում առողջապահության փորձագետներ Կարինե Սարիբեկյանը, Սևադա Հակոբյանը,
Անուշ Պողոսյանը և Նելլի Ավագյանը նշում են անպտղության, հղիության ընդհատման վիճակագրական
տվյալների աճի, ինչպես նաև կանխարգելիչ խնամքի բազմաթիվ պատճառները:
Փորձագետներ Կարինե Գույումջյանը, Ալինա Պողոսյանը, Արման Մելքոնյանը և Վարդան Գևորգյանը
քննարկում են կանանց կյանքում մասսայական միգրացիայի ազդեցությունը: Տղամարդիկ մեկնում են երկարատև
աշխատանքի` կանանց թողնելով ընտանիքը միայնակ ապահովելու հոգսը: Ուշադրության են արժանացվում նաև
հասարակության մեջ կանանց դերերի և պարտականությունների փոփոխությունները: Ամուսինների
բացակայության պատճառով կանայք շարունակում են կատարել իրենց ընտանեկան պարտականությունները,
ինչպես նաև այնպիսի հանձնարարություններ, որոնք ավանդաբար իրականացվում են տղամարդկանց կողմից:
Այս դրվագը ներկայացնում է բիզնես վարող և ընտանիքը ֆինանսապես ապահովող հայ հաջողակ
կանանց` նպատակ ունենալով վերացնել մեր ավանդական նահապետական հասարակության մեջ առկա
կարծրատիպերը: Կին ձեռներեցները և կառավարիչները կլոր սեղանի շուրջ քննարկեցին, թե ինչպես են նրանք
դարձել տնտեսական ոլորտի իրավահավասար ներկայացուցիչներ: