ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի վեցերորդը՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ»

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի վեցերորդը՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ»։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով:

Ամբողջը

ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» թեմայով

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։

Վերլուծության հրապարակման առիթով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարեց. «Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։

Ամբողջը

ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի չորրորդը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի չորրորդը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծությունն իրականացվել է «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով: Ըստ որի՝ ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության («մենաշնորհացման») բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Ամբողջը

ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երրորդը ֊ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. հոկտեմբերին։ Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն (շուրջ 4000 էջ), որի արդյունքում արձանագրվել են մի շարք մտահոգություններ։

Ամբողջը

ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երկրորդը ֊ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երկրորդը՝ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2018թ. հունվարին։ Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավել զգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:

Ամբողջը

ՀՄՀ-ն հրապարակել է վերլուծությունների շարքի առաջինը

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի առաջինը՝ «Կարագի գնի բարձրացման պատճառները։ Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. դեկտեմբերին։ «ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով»:

Ամբողջը

“Մենաշնորհները Հայաստանում” հետազոտության հրատարակումը

2013 թվ-ի փետրվարի 11-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Մենաշնորհները Հայաստանում” թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր “Հրայր Մարուխյան” հիմնադրամը գերմանական “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հետազոտողները ներկայացրեցին ՀՀ-ում առկա մենաշնորհային դաշտը, դրանց հիմնախնդիրները, ելնելով միջազգային փորձից` առաջարկեցին մենաշնորհների կարգավորման նոր մոդելներ և մեկնաբանեցին Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովին մասնակցեցին համապատասխան վարչությունների, տնտեսական մրցակցության ոլորտը ներգրավող հանձնաժողովների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

“Մենաշնորհները Հայաստանում”

“Monopolies in Armenia”

“Մենաշնորհները Հայաստանում” սեղմագիր

 

 

“Ակտիվիզմի ուղեցույց” և “Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ” հետազոտությունների հրատարակումը

 

2013 թ.-ին «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 3 կլոր սեղան քննարկումներ, որոնց արդյունքում պատրաստվեցին և նույն թվականի հունվարի 29-ին(3-րդ կլոր սեղանի ժամանակ) Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունների շնորհանդես-քննարկումը: Այս քննարկումներին մասնակցեցին համապատասխան նախարարությունների և վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու բնապահպան ակտիվիստներ:

Հետազոտություններից առաջինը շոշափում է բնապահպանության ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ երկրորդը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումներն ու թերությունները և ուսումնասիրում է ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

Ակտիվիզմի ուղեցույց

Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ

 

 

<<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության 2-րդ մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ հաջողությամբ իրականացրել և հրատարակել է անգլերեն և հայերեն լեզուներով <<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության երկրորդ մասը` ուղղված  երեք կարևոր ոլորտների` գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության հարցերի վերլուծությանը:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք վերլուծության հայերեն և անգլերեն տարբերակներին:

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս , (հայերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս, (անգլերեն)

<<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> առաջին մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է <<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> շարքի առաջին մասը, որն իր մեջ ներառում է երեք հոդվածներ`<<Ժողովրդավարության և ընկերվարության գաղապարների ընկալումը դարերի երկայնքով>>, <<Ժողովրդավարության և ընկերվարության ՀՅԴ տեսլականները>> և <<Ընկերվարական սկզբունքներ. Ազատություն, արդարություն, համերաշխություն>>:

Այս հանդեսի նպատակն է ծառայել որպես կրթական ձեռնարկ քաղաքագիտությամբ զբաղվող ուսանողների, քաղաքագետների, ակադեմիկոսների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքներով:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումը և ծանոթացեք հանդեսի հայերեն  տարբերակին:

Հանդես Ընկերվարության և Ժողովրդավարության