Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբբերտ Հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է <<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրությունը, որը ներառում է երեք նորարարական գաղափարներ առողջապահության, բնակարանային ապահովման և զբաղվածության ոլորտների համար: Այս ուսումնասիրության նպատակն է ներկայացնել այլընտրանքային տեսլականներ երկրում սոցիալական արդարություն հաստատելու համար`զարգացնելով առավել հնարավոր և ֆինանսապես կայուն քաղաքական լուծումներ:
«Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի թարգմանությունը եւ հրատարակությունը
Գերմանիայում հրատարակված «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, որո՞նք են նրա հիմնական արժեքները, նպատակները, ինչպե՞ս կարելի է դրանք գործնականում կիրառել:
Այս գիրքը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ակտիվ դերակատարություն ունենալ սոցիալ-դեմոկրատիայի ասպարեզում կամ հետաքրքրված են դրանով: «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքում դուք կարող եք հանդիպել սոցիալ-դեմոկրատիայի տարբեր մոտեցումների: Ազատություն, արդարություն եւ համերաշխություն` ահա սոցիալ-դեմոկրատիայի հիմնական արժեքները, որոնք որպես մեկնակետ են հանդես գալիս:
Այսօր հասու են գրքի հայերեն տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները:
Ուսուցողական Սեմինար Երիտասարդ Քաղաքական առաջնորդների համար
ԵՐԵՒԱՆ – 2011 թ. մայիսի 20-22-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ հայազգի երիտասարդ քաղաքական առաջնորդների համար Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանում կազմակերպել է եռօրյա սեմինար: Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական Միության եւ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության քսան ամդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:
Թրեյնինգը ընդգրկում էր երեք հիմնական բաղադրիչներ` Ռազմավարական Պլանավորում, Ապագայի Որոնում եւ Աշխարհի Սրճարան: Օգտագործելով ինտերակտիվ մեթոդներ եւ հմտություններ, Բյորն Կուլպը հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ լիդերների մոտ եւ խրախուսեց նրանց` ուսումնասիրելու հնարավորությունների ամբողջ պաշարը, որպեսզի իրենց ներկայացրած կազմակերպություններում ստեղծեն հստակորեն նախանշված տեսլական:
Առաջին 1.5 օրերը նվիրված էին Ռազմավարական Պլանավորման ուսումնասիրմանը որպես կանոնակարգված ճիգ հիմնարար որոշումներ եւ գործողություններ իրականացնելու համար, որոնք պատկերացում են տալիս եւ ուղորդում, թե ի՞նչ է կազմակերպությունը, ինչո՞վ է զբաղվում եւ ո՞րն է նրա նպատակը ապագայի շեշտադրմամբ: Ռազմավարության մշակումը հենց կազմակերպության նպատակներն են, դրանց հասնելու խնդիրների հստակեցումը եւ մոտեցումների մշակումը: Բյորն Կուլպը ընդգծեց ռազմավարական ծրագրման հինգ քայլերը. ա) աշխատանքային պլանի կազմում, բ) առաքելության եւ տեսլականի ձեւավորում, գ) տվյալների կազմում/վերլուծություն (SWOT վերլուծություն), դ) ռազմավարական ուղղություններ, եւ ե) գրավոր պլանի ձեւակերպում` ռազմավարական պլան:
Ապագայի Որոնումը հիմնված է ֆուտուրոլոգ Ռոբերտ Ջունգկի մոտեցման վրա, ով ընդգծում է այլընտրանքային ապագաների զարգացման, խնդիրների լուծումները գտնելու, որոշումներ ընդունելու եւ դրանք իրականացնելու, ինչպես նաեւ համատեղ աշխատանքի եւ համընդհանուր ուսուցման մեթոդները: Ապագայի Որոնման նպատակն է մասնակիցներին ծանոթ դարձնել իրենց խնդիրներին, գաղափարներին, ցանկություններին եւ պատկերացումներին: Ըստ էության Ապագայի Որոնման գաղափարը կոչված է ծառայելու որպես խթան նոր եւ ստեղծագործ գաղափարների զարգացման եւ ապագայում խնդիրների լուծման համար:
Թրեյնինգի երրորդ բաղկացուցիչ` Աշխարհի Սրճարանը խնդրի առարկա հարցերի վերաբերյալ քննարկումներ իրականացնելու արդյունավետ, բայց եւ պարզ մեթոդ է: Այդ գաղափարը առաջ քաշվեց ելնելով այն տրամաբանությունից, որ շատ կառուցողական քննարկումներ ավելի շուտ տեղի են ունենում սուրճի ընդմիջումների ժամանակ, քան խորհրդաժողովներում: Այդ իսկ պատճառով բուֆետ-միջավայրում մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկեցին նախանշված հարցերը: Այս պրոցեսը թույլ է տալիս, որպեսզի քննարկումները փոխկապակցված լինեն եւ հիմնված լինեն մինյանց կարծիքների վրա, քանի որ մասնակիցները այնուհետեւ սեղանից սեղան են անցնում, փոխանակվում գաղափարներով եւ նոր ընկալումներ բացահայտում այն հարցերի եւ խնդիրների վերաբերյալ, որոնք ամենակարեւորն են իրենց կյանքում, աշխատանքում կան համայնքում: Որպես գործընթաց, Աշխարհի Սրճարանը կարող է արթնացնել եւ տեսանելի դարձնել ցանկացած խմբի կոլլեկտիվ մտածողությունը, այսպիսով` խթանելով մարդկանց արդյունավետ գործելու կարողությունը ընդհանուր նպատակներին հասնելու հարցում:
Թրեյնինգի երեք հագեցած օրերից հետո մասնակիցները` նպատակներ դնելու եւ դրանց հասնելու նոր գաղափարներով, մեթոդներով եւ հմտություններով զինված, վերադարձան Երեւան` ձգտումների նոր զգացողությամբ եւ պարզ պատկերացմամբ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն աշխատել իրենց կազմակերպություններում: