ՀՄՀ-ը նախատեսում է մի շատ կարևոր ու արդի ուսումնասիրություն Հայաստանում մենաշնորհների վերաբերյալ` շեշտը դնելով երկրում սննդի, վառելիքի և շինարարական արդյունաբերության վրա: Հայաստանում մոնոպոլիաների աճը պայմանավորող ամենակարևոր գործոնը քաղաքական ազդեցությունն է` արտահայտված իշխող քաղաքական ռեժիմի և որոշ գործարարների բարիդրացիական կապերով միևնույն շահեր հետապնդելու պատճառով : Արդյունքում, հասարակական բարեկեցությունը վտանգվում է և գրանցվել են հայ հասարակության բավականին մեծ կորուստներ: Այս ուսումնասիրության օբյեկտը ՀՀ-ում տնտեսական կենտրոնացվածության մակարդակի որոշումն է, այն բացասական ազդեցությունը, որ թողնում են տնտեսության վրա և առկա անվստահությունը օրենսդրության նկատմամբ: Հաշվի առնելով Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից մշակված նախկին սոցիալիստական երկրների փորձը` կառաջարկվի Հայաստանին համապատասխան մոդել: Որից հետո, ուսումնասիրությունը կհրատարակվի և կներկայացվի գործադիր ու օրենսդիր իշխանությունների քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպություններին, հետազոտական ինստիտուտներին, ԶԼՄ-ներին և հանրությանը, ընդհանրապես: