«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։
Վերլուծության հրապարակման առիթով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարեց. «Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։
«Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։ Նման բարեփոխման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքականությունն է, որը կարող է պետությունը ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։
«Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հանրային մեծ ուշադրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։
«Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզբունքային ընդդիմախոսն է։ Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխումների վերաբերյալ։
«ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղյակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականացնողները։
«Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատեղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։ ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի Դաշնակցության քննադատությունը ունի խոր արմատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։
«Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։
«Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել այդ թեմայով խորհրդաժողով, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը»:
Խնդիրը պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակի կիրառման առաջին ձախողված փորձը Չիլիում էր։ 1981 թվականին ներդրվեց համակարգը, իսկ երբ հասավ մարդկանց կենսաթոշակ ստանալու տարիքը, պետությունը նրանցից 80 տոկոսին վճարեց նվազագույն աշխատավարձից քիչ, իսկ 50 տոկոսին՝ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ։ Սա Չիլիի իրականությունն է և պարտադիր չէ, որ այն կրկնվի Հայաստանում։
Չիլիում կուտակված գումարները պահ էին տրվել մասնավոր ֆոնդերին, վերջիններն էլ կարող էինկուտակային միջոցները ներդնել տարբեր ակտիվներում։ Գումարին ավելանում էր տոկոս, որը,որպես կենսաթոշակ, վերադարձվում էր քաղաքացուն։ Առաջին հայացքից մեխանիզմն անթերի էր։ Սակայն 37 տարվա ընթացքում, այդ կենսաթոշակային ակտիվների որոշկառավարիչներ սնանկացան։ Ոմանք էլ իշխանության ներկայացուցիչների հետ գաղտնի գործարքների մեջ մտան, ինչից հետո կառավարիչների ձեռք բերած խոշոր ակտիվները փոշիացան։
Վերադառնալով Հայաստան, Պարսյանը նշեց, որ պարտադիր կուտակային համակարգը (այսուհետև՝ ՊԿՀ)շատ ռիսկային է։ Եթե թոշակի անցման ժամանակ կա ֆինանսատնտեսական ճգնաժամ, ապա չի բացառվում, որ տվյալ թոշակառուն շատ քիչ թոշակ կստանա, քանի-որ պարբերաբար կրկնվող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կտրուկ նվազում են արժեթղթերի գները, սնանկանում են խոշոր կոորպորացիաները և այլն:
Բացի այդ, ուսումնառության տարիներին, անձը ոչինչ չի կուտակում։ Այնուհետև, հետևում էտղաների դեպքում՝ զինվորական ծառայությունը, իսկ կանանց դեպքում՝ նորածնի խնամքը, և այս դեպքերը եւս կարգավորման կարիք ունեն։ Ոչինչ չկուտակելու այս տարիներն ապագայում կհանգեցնեն ցածր կենսաթոշակի:
Առկա համակարգը չի լուծում նաև հասարակության բոլոր շերտերի կենսաթոշակի հարցը։ Օրինակ գյուղատնտեսները, որոնք գրանցված աշխատող չեն ու չունեն ֆիքսված եկամուտ, ծերութան ժամանակ կստանան միայն պետական բազային կենսաթոշակ, ինչն, ըստ էության, շատ ցածր գումար է։
Ուսումնասիրելով միջազգային փորձը, Սուրեն Պարսյանը նկատել է, որ առավել հաջողված տարբերակ էպայմանական կուտակային կենսաթոշակային համակարգը, որը զուգակցվում է կամավոր կուտակումների խրախուսմամբ:
Պայմանական կուտակայինի դեպքում, անձը, ենթադրենք 10 տոկոս վճարած հարկի 2 տոկոսն իր հայեցողությամբ, իր ռիսկով ու պատասխանատվությամբ կարող է ուղղել կուտակման, այսինքն՝ ձեռք բերել բաժնետոմսեր, պարտատոմսեր, բացել ավանդներ և այլն:
ՀՅ Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կողմ է պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Վերջինս ապահովում է միջսերնդային և ներսերնդային համերաշխությունը, այսինքն՝ ներկա սերունդը նախորդ սերնդի համար պետք է ապահովի բարեկեցիկ ծերություն և կենսամակարդակ։ Եվ իհարկե, որքան մեծ է տվյալ մարդու մասնակցությունն այս գործընթացին, դրանհամապատասխան պետք է ստանա բարձր կենսաթոշակ։ Բացի այդ, բարձր եկամուտ ստացողի կենսաթոշակը հարաբերականորեն ավելի ցածր պետք է լինի, քան ցածր եկամուտ ստացողի կենսաթոշակը։ Այսինքն բարձր եկամուտ ստացողի հարկերից պետք է ֆինանսավորվի ցածր եկամուտ ստացողի կենսաթոշակը։ Ավելի հստակ՝չպիտի լինեն շատ լավ ու շատ վատ ապրող կենսաթոշակառուներ։
Կուտակած գումարը պետությունը պահ է տալիս ֆոնդերին, իսկ ֆոնդերի կառավարիչները մասնավոր ընկերություններ են։ Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի դեպքում ֆոնդերն ընտրում է Կենտրոնական Բանկը, իսկ այս դեպքում ԿԲ-ն պատասխանատվություն չի կրում, եթե իր ընտրած ֆոնդը սնանկանա։ Կամավորի դեպքում անձն է ընտրում, թե որ ֆոնդին վստահի իր ծերությունը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, ՊԿԿ-ի հեղինակ ԿԲ-ի նպատակը Հայաստանում մարդկանց բարեկեցիկ ծերություն ապահովելը չէ, այլ տնտեսության մեջ երկար ժամանակով փողերի ներդրումն է, այսինքն՝գնաճը և ֆինանսական կայունությունը փորձ էարվում բարելավել երկարաժամկետ գործիքների ներդրմամբ։
Եթե անձը չի հասնում կենսաթոշակային տարիքի, ապա նրա իրավահաջորդները, ժառանգության տեսքով,ստանում են նրա կուտակածը։
Եթե անձը ՀՀ քաղաքացի չէ, բայց Հայաստանում աշխատում է 183 օր եւ ավելի, ապա միանում է կուտակային համակարգին և տարիքը լրանալուն պես ստանում է կենսաթոշակ, կամ այն փոխանցվում է իր երկրի համակարգին։ եթե անձը հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, ապա նա դիմում է ֆոնդի կառավարչին կամ ԿԲ-ին, որպեսզի իր կուտակած գումարը փոխանցեն այն երկրին, որի քաղաքացին է արդեն։
Կենսաթոշակի տարիքին հասնելիս անձի կուտակած գումարը հավասարապես բաշխվելու է տարիների միջև, և նա, համապատասխանաբար, ստանալու է ամսական թոշակը։ Եթե կենսաթոշակառուն դարձած մարդն ապրում է 10 տարուց ավելի, ապա շարունակում է ստանալ կենսաթոշակ, սակայն ավելի քիչ՝ քան նախորդ 10-ը տարում։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում առաջնահերթ է հանրային աջակցությունը և վստահությունը: Չպետք է նույնացնել կառավարության և կենսաթոշակային համակարգերի նկատմամբ վստահությունը, քանի որ կենսաթոշակային համակարգը սերունդների հարցերի լուծմանն է ուղղված: Որոշ երկրներ նման երկարաժամկետ բարեփոխումներն ընդունում են հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով, ինչը կարող է ընդօրինակելի լինի նաև մեր դեպքում:
ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ կենսաթոշակային համակարգի նախապատմության, միջազգային փորձի ու ՀՅԴ առաջարկած փոփոխությունների մասին:
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը աջակցում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների տարածմանը։
Ներբեռնել ամբողջական վերլուծությունը (PDF)