Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ իրականացնելու է <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> դրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են երեք կլոր սեղան քննարկումներ, որոնց մասնակիցների շարքում են լինելու բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության առաջատար մասնագետներ: Վերը նշված քննարկումները հանդիսանալու են ազատ գոտի հասարակական շարժումներից դեպի իրական օրենսդրական փոփոխությունների հանգեցնելու համար: Քննարկման հիմնական թեմաները շոշափելու և ամփոփելու են բնապահպանական նորարարական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը, որը նաև կաջակցի որոշումներ կայացնելու գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Այս ամենի արդյունքում Հրայր Մարուխյան Հիմնադրամը ակնկալում է ձևակերպել և հանրությանը ներկայացնել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը կհանդիսանա բնապահպան ակտիվիստների ուղեցույց, իսկ մյուսը կներառի բնապահպանական նոր քաղաքականության մշակման ձևաչափերը:

<<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> առաջին մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է <<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> շարքի առաջին մասը, որն իր մեջ ներառում է երեք հոդվածներ`<<Ժողովրդավարության և ընկերվարության գաղապարների ընկալումը դարերի երկայնքով>>, <<Ժողովրդավարության և ընկերվարության ՀՅԴ տեսլականները>> և <<Ընկերվարական սկզբունքներ. Ազատություն, արդարություն, համերաշխություն>>:

Այս հանդեսի նպատակն է ծառայել որպես կրթական ձեռնարկ քաղաքագիտությամբ զբաղվող ուսանողների, քաղաքագետների, ակադեմիկոսների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքներով:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումը և ծանոթացեք հանդեսի հայերեն  տարբերակին:

Հանդես Ընկերվարության և Ժողովրդավարության

Հայրենադարձության պետական նոր ծրագրի մշակումը սփյուռքի Միջին Արևելքի համայնքների համար

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հայտնում է Քոլոլյան Հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնած իր առաջիկա <<Հայրենադարձության պետական նոր ծրագրի  մշակումը սփյուռքի Միջին Արևելքի համայնքների համար>> նախագծի մասին: Հաջորդող վեց ամիսների ընթացքում ՀՄՀ-ի փորձագետները կուսումնասիրեն դեպի Հայաստան հայրենադարձության վիճակագրական ցածր տվյալների պատճառները, կլուսաբանեն հաջողակ հայրենադարձների պատմությունները և կքննարկեն Հայաստանի ընթացիկ միգրացիայի օրենսդրության թերությունները: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են օգնել նոր քաղաքականության մշակման հարցում, որոնք  ներկայումս գոյություն չունեն:  Վերջինս էլ խթան կհանդիսանա դեպի Հայաստան հայրենադարձության տեմպերի զարգացմանը`Միջին Արևելքում հայ համայնքներում տիրող ճգնաժամային իրադրության ներքո: ՀՄՀ-ը հաստատապես համոզված է, որ հայրենադարձության նոր քաղաքականությունը կարող է կենսական դեր ունենալ Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում:


Ծրագիրը ավարտվել է եւ զեկույցը հրապարակվել է 2013-ին։

Ներբեռնել զեկույցի ամբողջական տարբերակը (հայերեն) այստեղ
Ներբեռնել զեկույցի կարճ նկարագիրը (հայերեն) այստեղ

To download the full report (ENG) click here
To download the executive summary (ENG) click here

“Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի Թարգմանություն

Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու մեր հարատև ջանքերի շնորհիվ ՀՄՀ-ը սկսել է “Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի թարգմանությունը: Անցած տարի մենք մեկնարկեցինք թարգմանությունների այս շարքը առաջին գրքով, որը կոչվում էր “Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը”, որտեղ քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են հիմնական արժեքները, նպատակները և սոցիալ-դեմոկրատիայի նշանակությունը: Գրքի հազարավոր օրինակներ տպագրվեցին և ուսումնասիրվեցին ակադեմիկոսների, տնտեսագետների, քաղաքական գործիչների, երիտասարդ խմբերի և ուսանողների կողմից: Այս տարի երկրորդ հրատարակությունը կապահովի ավելի մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչպես կարող են աշխատել տնտեսական համակարգերն ու քաղաքականությունները սոցիալ-դեմոկրատական սկզբունքները պաշտպանելու համար: “Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի թարգմանությունը արդեն իսկ հասանելի կլինի 2012 թ.-ի ապրիլին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոքր հաղորդաշարեր՝ «Կանայք Հայաստանում» թեմայով

Հրայր Մարուխյան Հիմնադրամը, Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, պատրաստեց վեց մասից բաղկացած փոքր հաղորդաշարեր «Կանայք Հայաստանում» վերնագրով, որը իրականացավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Հաղորդաշարերում ներառված էին հետևյալ թեմաները՝ բիզնես, քաղաքականություն, առողջապահություն, զինված հակամարտություն, ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն և արտագաղթ: Յուրաքանչյուր հաղորդաշար հեռարձակվում էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» ծրագրով հաղորդավարի և հաղորդման փորձագետ-մասնակիցների օգնությամբ: Հաղորդման ընթացքում յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ ընդգծվում էին խնդիրները, մարտահրավերները և հաջողությունները:

Հրայր Մարուխյան Հիմնադրամի անձնակազմը հանդիպել է մեր ազգի մի քանի անկոտրուն եւ ազդեցիկ կանանց: Նրանք փոփոխությունների, արդար, հանդուրժող և միավորված երկրի աղբյուր են հանդիսանում: Նրանք յուրաքանչյուր դաշտում օգնում են կազմաքանդել գենդերային խոչընդոտները և դա մեծ խիզախությամբ, նվիրվածությամբ և կարեկցանքով են անում: Մեզ համար պատիվ է աշխատել նման կանանց հետ և ներկայացնել նրանց կողմից առաջ քաշված խնդիրները: Հուսով ենք, որ այս ջանքերը կնպաստեն իրենց աշխատանքին: Կցանկանաիք շնորհակալություն հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը իրենց համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար եւ հատուկ շնորհակալություն Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարությանը` իրենց կողմից ցուցաբերված մեծ աջակցության համար:

 

Քարոզարշավի եւ Քաղաքականության թեմայով թրեյնինգ երիտասարդների համար

 ԱՂՎԵՐԱՆ – 2011 թ.  նոյեմբերի 18-20-ը Հրայր  Մարուխյան Հիմնադրամը,  Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի  աջակցությամբ  երիտասարդների համար  կազմակերպել է եռօրյա  թրեյնինգ: Հայ Յեղափոխական  Դաշնակցության  Երիտասարդական Միության,  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության եւ Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության 25 անդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:

Թրեյնինգը մասնակիցներին անհրաժեշտ հմտություններով զինեց` հստակեցնելու պատասխանատվության առաջնային բնագավառները եւ իրականացնելու տարբեր միջոցառումներ: Երեք օրերի ընթացքում մասնակիցները անհրաժեշտ գիտելիքներ ստացան, թե ինչպես է կարելի վարել Հայաստանում երիտասարդության գործազրկության թեմայով քարոզարշավը: Նրանց ներկայացվեցին քարոզարշավի հիմքերը, հաջող քարոզարշավի մոդուլները, թիրախային խմբերը եւ ինչպես հասնել նրանց, ռազմավարությունը եւ ռազմավարական գործընկերները, գործողությունների ծրագրումը:

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության հրատարակումը

<Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ, հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը` ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությանը: Սեղմե’ք ստորեւ ներկայացված հղումները եւ ծանոթացեք վերլուծության հայերեն եւ անգլերեն տարբերակներին: Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (անգլերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (հայերեն)

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին, Հրայր Մարուխյան Հիմնադրամում պրակտիկա անցնող երիտասարդները Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին մեկնեցին Հայաստանի Տավուշի մարզի հեռավոր Բերդ քաղաքը: Քանի որ ընթացքի մեջ է Հայաստանում կանանց մասին կարճ հաղորդումների պատրաստման շարքը, մենք ավելի ու ավելի ենք ծանոթանում կանանց խնդիրներին երկրի տարբեր շրջաններում: 

Բերդ այցելության արդյունքում մենք ծանոթացանք տաղանդաշատ գործունյա կանանց հետ, ովքեր ձեռքի աշխատանքներ են պատրաստում եւ դրանք վաճառքի հանում: Գաղտնիք չէ, որ գործազրկության աստիճանը Հայաստանի գյուղական վայրերում չափազանց բարձր է: Շատ գյուղեր աստիճանաբար դատարկվում են: Ձեռագործ փափուկ խաղալիքներ, կանացի պայուսակներ եւ բաժակատակներ պատրաստելով, այս կանայք կարող են դանդաղորեն նվազեցնել աղքատությունը, ընդլայնելով իրենց քաղաքի շուկան: Չափազանց տպավորիչ է լսել Սեդաի եւ Անահիտի նման կանաց, ովքեր պատմում են մեզ, թե ինչպես է ամենօրյա աշխատանք ունենալուց հետո  դրականորեն փոխվել իրենց կյանքը: Շատերը ապրում էին կենսաթոշակների հաշվին կամ գոյատեւում արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսինների կողմից ուղարկված գումարով: Չնայած ձեռագործության բիզնեսը դեռ սկզբնական փուլում է եւ ընդլայնվելու մեծ հեռանկար ունի, այն ներկայումս ապահովում է 16 կանաց ֆինանսական կայունությունը եւ 16 ընտանիքների հետ է պահում Բերդը լքելուց եւ այլ վայրերում աշխատանք որոնելուց: Այս բիզնեսը նաեւ հարթակ է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց հմտություններն ու տաղանդը:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ խիստ անհրաժեշտ է օժանդակել կանաց իրենց կարողությունները բիզնեսում արտահայտելու համար, դրանով իսկ նպաստելով նրանց դրական ավանդի ներդնմանը Հայաստանի զարգացմանը: Բիզնեսում ներգրավված կանանց մասին ավելի մանրամասն տեղեկույթուններ ստանալու համար հետեւե’ք Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների: Բերդի եւ Հայաստանի այլ գյուղական վայրերի կանանց աշխատանքներից գնելու եւ դրանով իսկ օժանդակույթուն ցուցաբերելու համար, կարող եք այցելել www.homelandhandicrafts.org կայք-էջ:


	

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների շրջանակներում Հրայր Մարուխյան Հիմնադրամի անձնակազմը հանդիպումներ է ունենում մեր ազգի առավել աչքի ընկած եւ ազդեցիկ կանանց հետ: Զինված հակամարտությունում ընդգրկված կանանց նվիրված առաջին պաշտոնական հարցազրույցը տեղի ունեցավ Արտեմիս Գրիգորյանի հետ: Ծնված լինելով Ավստրալիայում, Արտեմիսը այն խիզախ կանանցից մեկն է, ով Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից որոշեց նվիրվել այդ գործին: Կամավոր հիմունքով նա հանդես էր գալիս որպես թարգմանիչ, նկարահանող, բուժօգնություն հասցնող եւ շատ ավելին: Զինադադարից հետո տասնյոթ տարի է անցել, սակայն Արտեմիսը դեռ ապրում է Ստեփանակերտում ամուսնու եւ երկու երեխաների հետ:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ Արտեմիս Գրիգորյանի պետ կանանց հիշելու, մեծարելու եւ աշխատանքը գնահատելու միջոցով աղջիկների նոր սերունդը Հայաստանում կարող է դաստիարակվել իսկական հերոսուհիների օրինակով:

«Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» – հայերեն տարբերակ


Գերմանիայում հրատարակված «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, որո՞նք են նրա հիմնական արժեքները, նպատակները, ինչպե՞ս կարելի է դրանք գործնականում կիրառել:

Այս գիրքը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ակտիվ դերակատարություն ունենալ սոցիալ-դեմոկրատիայի ասպարեզում կամ հետաքրքրված են դրանով: «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքում դուք կարող եք հանդիպել սոցիալ-դեմոկրատիայի տարբեր մոտեցումների: Ազատություն, արդարություն եւ համերաշխություն` ահա սոցիալ-դեմոկրատիայի հիմնական արժեքները, որոնք որպես մեկնակետ են հանդես գալիս:

Այսօր հասու են գրքի հայերեն տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները:

«Սոցիալ- դեմոկրատիայի հիմքերը» (link)