ՀՄՀ-ն մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիր

2017 թ սեպտեմբերից «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Երեւանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» քաղաքագիտական ուսումնական ծրագիրը: Ուսումնական ծրագրի նպատակը քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ներկայացումը:

Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է ազատ լսարանի ձևաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին և հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով երիտասարդության քաղաքական գիտելիքները:
Ծրագիրն իր մեջ ներառում է՝

1. Հայաստանի արդիական, քաղաքական խնդիրներին առընչվող դասախոսություններ:
2. Քննարկումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ, լուծումների առաջարկություններ

Ծրագրի թեմաներն են՝
1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ
4. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ. ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Նաև կլինեն լրացուցիչ թեմաներ, որոնք կհայտարարվեն դասընթացների ընթացքում:

Դասախոսները կլինեն Հայաստանում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ:

Դասընթացների մեկ փուլի տևողությունը կլինի ութ շաբաթ։ Դասախոսությունները կլինեն շաբաթական երկու օր պարբերականությամբ:

Յուրաքանչյուր դասընթացը կտևի 2 ժամ, երեկոյան ժամերի (18:30 – 20:30)

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Մասնակցության հայտ լրացնելու համար այցելել այս էջը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է սեպտեմբերի 20-ը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ lsaran@maroukhianfoundation.org,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով:

“Մենաշնորհները Հայաստանում” հետազոտության հրատարակումը

2013 թվ-ի փետրվարի 11-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Մենաշնորհները Հայաստանում” թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր “Հրայր Մարուխյան” հիմնադրամը գերմանական “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հետազոտողները ներկայացրեցին ՀՀ-ում առկա մենաշնորհային դաշտը, դրանց հիմնախնդիրները, ելնելով միջազգային փորձից` առաջարկեցին մենաշնորհների կարգավորման նոր մոդելներ և մեկնաբանեցին Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովին մասնակցեցին համապատասխան վարչությունների, տնտեսական մրցակցության ոլորտը ներգրավող հանձնաժողովների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

“Մենաշնորհները Հայաստանում”

“Monopolies in Armenia”

“Մենաշնորհները Հայաստանում” սեղմագիր

 

 

“Ակտիվիզմի ուղեցույց” և “Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ” հետազոտությունների հրատարակումը

 

2013 թ.-ին «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 3 կլոր սեղան քննարկումներ, որոնց արդյունքում պատրաստվեցին և նույն թվականի հունվարի 29-ին(3-րդ կլոր սեղանի ժամանակ) Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունների շնորհանդես-քննարկումը: Այս քննարկումներին մասնակցեցին համապատասխան նախարարությունների և վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու բնապահպան ակտիվիստներ:

Հետազոտություններից առաջինը շոշափում է բնապահպանության ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ երկրորդը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումներն ու թերությունները և ուսումնասիրում է ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

Ակտիվիզմի ուղեցույց

Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ

 

 

<<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>>, 2-րդ կլոր սեղան քննարկում

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին  <<Հրայր Մարուխյան>>  հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ Կոնգրես հյուրանոցում անցկացրեց երկրորդ կլոր սեղան քննարկումը  <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> ծրագրի շրջանակներում:

Քննարկման մասնակիցների թվում էին բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ և ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ: Այս միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և պարզաբանել բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության թափանցիկությունը: Քննարկումը մի կողմից թեժ էր, մյուս կողմից` անկեղծ և կառուցողական: Հիմնվելով քննարկումների արդյունքների վրա` ՀՄՀ փորձագետները կպատրաստեն բնապահպանական օրենսդրության բացթողումները լուսաբանող փաստաթուղթ` առաջարկելով մեխանիզմներ, որոնք կհավաստիացնեն օրենքի կիրառումը և քաղաքականության մշակման գործընթացում բոլոր շահառուների ընդգրկումը:

<<Հրայր Մարուխյան>> հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս շատ արդյունավետ քննարկմանը: